Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.06.2025 | 22:00
Բարերար և բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, և լսիր մեր աղաչանքները, որովհետև Քեզ ապավինելով ակնկալում ենք առատ ողորմությունդ և անսպառ գթությունդ:
Անսալով մեր աղաչանքներին` բժշկություն պարգևիր բոլոր հիվանդ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, վարակից ապաքինվող բոլոր անձանց։ Հեռու վանիր վախն ու տագնապը նրանցից, ովքեր բուժման ընթացքի և կամ մեկուսացման մեջ են: Պահիր ու պահպանիր նրանց ընտանիքներն ու բարեկամներին և խաղաղություն պարգևիր նրանցբոլոր սիրելիներին:
Արդ, ողորմած և մարդասեր Աստված, թողություն տուր մեր մեղքերին և ազատիր հիվանդություններից, որպեսզի մենք ամենքս գոհությամբ ու երախտագիտությամբ փառավորենք ու երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանդ, հավիտյանս հավիտենից. Ամեն
Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ